Please ensure Javascript is enabled for purposes of website accessibility

VIDEO: Առավոտը Շանթում հյուրընկալել է դոկտոր Պիտեր Գևորգյանին:

Արևային Էներգիայիտեխնոլոգիայի Զարգացման, Տեխնոլոգիայի Ուսումնասիրման և Ճարտարագիտության կարևոթյունը Հայաստանում
Առաջադեմ երկրների տնտեսությունը ուղղակիորեն հիմնված է նրանց համալսարանների արդյունաբերության վրա, որոնք աչքի են ընկնում ճարտարագիտության գիտության բարձրակարգ ուսումնասիրություններով: Իլրումս, տեխնոլոգիաների զարգացումը և նորարարությունները անմիջական կապ ունեն յուրաքանչյուր երկրի համախառն ազգային արտադրանքի հետ և ցույց են տալիս իրենց քաղաքացիներին բարգավաճման տանող ճանապարհը: Հաջողության հասնելու համար Հայաստանը պետք է ձգտի նախապատրաստել իր արդյունաբերությունը և համալսարանները` առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման դինամիկայի մարտահրավերներին դեմ առ դեմ կանգնելուն:
Ուստի երկրի կրթական առաջնորդները, այդ թվում`կառավարությունը և արդյունաբերությունը, պետք է իրենց հարց տան, արդյոք ներկայիս տեխնոլոգները բավականաչափ բարձրակարգ են տեխնոլոգիաների փորձագիտական առաջխաղացումը առաջ տանելու համար: Որպեսզի Հայաստանը կարողանա առերեսվել հետագա տնտասական մարտահրավերների հետ, կառավարությունը և երկրի բարձրագույն կրթական հաստատությունները պետք է աջակցեն բարձրակարգ ճարտարագիտության և գիտությունների կրթության, ինչպես նաև հետազոտություններիև զարգացման հիմնադրամների հիմնադրմանը, որոնք փորձարկում են նոր գաղափարներ, ինչը կարող է հանգեցնել նոր տեխնոլոգիաներիև արտադրանքի զարգացմանը: Հաջողության հասնելու համար կառավարությունը, արդյունաբերությունը և համալսարանները պետք է համատեղ մշակեն եւ ընդունեն մի նոր խորացված կրթական մոդել, որը կարող է առերեսվել Հայաստանի տեխնոլոգիական զարգացման կարիքների մարտահրավերներին: Համատեղելով ակադեմիական բարձր որակը, կոոպերատիվ կրթությունը և արդյունաբերության ներգրավումը, Հայաստանը կարող է զարգացնել բարձր տեխնոլոգիաների գիտությունների մի յուրահատուկ կրթական մշակույթ, որը ավելի հասանելի է դարձնում տեխնոլոգիական նորարարությունները համալսարանների լաբորատորիաներում և լսարաններում` հնարավորություն ընձեռելով յուրաքանչյուր ուսանողի գործի դնել իր ամբողջ ներուժը: Օրինակ` Հայաստանի կառավարությանը կարող է նպաստել արևային եւ այլընտրանքային էներգիայի տեխնոլոգիաների կրթության զարգացմանը ճարտարագետների ռազմական կորպուսներում: Նմանատիպ ծրագիրը, իլրումն Հայաստանի զինված ուժերի արդյունավետ կերպով տեղակայմանը, կարող է ապագա տեխնոլոգներին կրթելու հիմք հանդիսանալ, ովքեր կարող են ապագայում երկրի արդյունաբերությանը ծառայել: Բացի այդ, վերականգնվող արևի էներգիայի տեխնոլոգիաների ոլորտում մասնագետների պատրաստմամբ ռազմական կորպուսները կարող են նպաստել մեծամասշտաբ արևային էներգիայի սերնդի համակարգերի տեղադրմանը և տեղակայմանը, ինչը կոժանդակի ոչ միայն զինվորականությանը և կառավարությանը, այլև` առահասարակ հասարակությանը: Այսպիսի ծրագիրը, ի լրումս էկոլոգիապես մաքուր էներգիայի տեղակայման արժեքի զգալիորեն նվազմանը, կարող է նաև նպաստել հայկական զինծառայողների կրթությանը: Այս չափանիշներով Հայաստանի կառավարությունը կարող է արդյունավետ կերպով պատրաստել և օգտագործել իր զինվորագրված անձնակազմին` ազգային նպատակներին հասնելու համար: Անշուշտ, բնությունից տրված արևային էներգիայով Հայաստանը կարող է օգուտ քաղել իր ամենանշանակալից  բնական ռեսուրսից` Արևից:

 

Related Posts